Խաղը այս փուլում կարելի է խաղալ 2 հոգով:
Խաղացողը ընտրում է 3 հավանական տարբերակներից մեկը՝ քար, մկրատ, թուղթ:
Հակառակորդի ընտրությունից հետո տրվում է մեկնարկ.
Հաճախորդը կարող է ընտրել կերպարը, ժամանակը (նվազագույնը 20, առավելագույնը 60 վայրկյան), հաղթանակների քանակը (1,3,5,10 կամ 15) և նոմինալ գումարը (սկսած 0,1C-ից):
Խաղը մեկնարկում է 2-րդ հաճախորդի կողմից "Պարտաստ եմ" կոճակը սեղմելուց հետո:
Հաղթում է նա, ով ընտրված ռաունդների արդյունքում հավաքում է առավելագույն միավոր:
Ընտրված ռաունդների արդյունքում, եթե խաղը ավարտվել է ոչ ոքի, խաղը շարունակվում է մինչև առաջին հաղթանակ:
Եթե հաճախորդի ընտրություն կատարելու ժամանակը ավարտվում է, հաղթում է հակառակորդը:
Եթե կողմերից մեկը փակում է խաղը, համարվում է պարտված:
Կազմակերպությունը, որպես ռեյք, պահում է կայացած խաղի խաղադրույքի 4%-ը: